Logo

WhatsApp-ում նոր բոտ է հայտնաբերվել

13:08 / 19.07.2023LIFETECH
null

Հանրահայտ WhatsApp մեսենջերում լուրջ խոցելիություն է հայտնաբերվել, որը թույլ է տալիս ապաակտիվացնել օգտահաշիվը պարզապես ընկերությանը էլեկտրոնային նամակ գրելով: Օգտագործելով այս մեթոդը՝ մարդիկ կարող են ապաակտիվացնել ոչ միայն իրենց, այլև ուրիշների օգտահաշիվները։ Այս խոցելիությունը հայտնաբերել է կիբեռանվտանգության մասնագետ Ջեյք Մուրը։

Նրա խոսքով, եթե WhatsApp-ի աջակցության ծառայությանը նամակ գրեք՝ խնդրելով անջատել տվյալ օգտահաշիվը, ընկերության աշխատողները չեն ստուգում, թե արդյոք նամակի հեղինակն է տվյալ օգտահաշվի տերը, և պարզապես կանջատեն պրոֆիլը սարքից։ Այս դեպքում օգտատերը հաղորդագրություններ չի ստանա, մինչև չգործարկի հավելվածը և նորից մուտք չգործի իր օգտահաշիվ: Այս ընթացակարգը կիրառվում է սմարթֆոնը կորցնելու դեպքում, որի վրա տեղադրված է WhatsApp հավելվածը։

Օգտահաշվի ապաակտիվացումը չի նշանակում, որ այն վերջնականապես ջնջում է․ պրոֆիլը և նամակագրությունը պահվում են WhatsApp սերվերներում 30 օր, այդ ընթացքում օգտատերը կարող է վերականգնել դրանք։ Օգտահաշիվ մուտքը վերականգնելու համար օգտատերը պետք է գործարկի հավելվածը և մուտքագրի իր հեռախոսահամարը: Դրան կուղարկվի հաստատման ծածկագիր, որն այնուհետև անհրաժեշտ կլինի մուտքագրել հավելվածում: Դրանից հետո օգտահաշիվը և նամակագրությունը կրկին հասանելի կլինեն:

Սակայն եթե օգտատերը 30 օրվա ընթացքում չմտնի իր օգտահաշիվ, այն վերջնականապես կջնջվի:

Փորձագետների կարծիքով՝ նման խոցելիությունը հարձակվողները կարող են օգտագործել՝ «սպասարկման ծառայությունից հրաժարվելու գրոհներ» իրականացնելու համար։ Այդ կերպ նրանք կարող են օգտատիրոջը զրկել իր օգտահաշիվ և նամակագրություն մուտք գործելու հնարավորությունից:

WhatsApp-ը դեռ չի մեկնաբանել հայտնաբերված խոցելիությունը և չի հայտնել այն վերացնելու հնարավոր միջոցների մասին։ 

fastnews-ads-banner