Logo

ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի մոտ 92 միլիոն եվրոյի վարկ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:35 / 23.03.2023ԲԻԶՆԵՍ
null

Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶԵԲ) միջեւ կստորագրվի «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ €92 300 000 արժողությամբ:

Վարկային համաձայնագրի նախագիծն այսօր արժանացել է կառավարության հավանությանը:

Նշվում է, որ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

•    Կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում, եւ շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,

•    Հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում,

•    Հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։

Նշվում է նաեւ, որ վարկային համաձայնագիրը Հայաստանի պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ, սակայն մանրամասներ ներկայացված չեն:

fastnews-ads-banner