Այն թույլ է տալիս պատասխանել հաղորդագրությունների, ուղարկել արձագանքներ և հետևել մեկնաբանություններին:
VKontakte-ն թողարկում է նոր հավելված՝ հարմարեցված Apple Watch խելացի ժամացույցներին։ Այն կօգնի բաց չթողնել կարևոր ծանուցումները և լսել «VK Музыки»-ի թրեքներն առանց սմարթֆոնը գրպանից հանելու:

Կախված նրանից, թե ինչ ծանուցման կարգավորումներ է ընտրել օգտատերը սոցիալական ցանցում, նա խելացի ժամացույցների վրա ծանուցումներ կստանա կարևոր իրադարձությունների մասին՝ նոր հաղորդագրություններ, ընկերության հայտեր, գրառումների արձագանքներ և մեկնաբանություններ, հետաքրքիր հրապարակումներ ու ընկերների ծննդյան օրեր:

Ժամացույցից կարող եք ակնթարթորեն ուղարկել պատասխան, vmoji կամ անիմացիոն սթիքեր և ցուցադրել անհատական թվային այցեքարտ՝ QR կոդով:
Երաժշտության բաժանորդագրությունը թույլ է տալիս ներբեռնել թրեքներ և երգացանկեր ու լսել դրանք միայն խելացի ժամացույցի միջոցով՝ առանց iPhone-ը ձեզ հետ վերցնելու անհրաժեշտության:

Apple Watch հավելվածը սինխրոնացվում է նաև «Шагами ВКонтакте»-ի հետ՝ օգնելով մրցել ընկերների հետ և հետևել, թե քանի քայլ և կիլոմետր եք անցել: Հավելվածն արդեն հասանելի է ներբեռնման համար App Store-ում։


