Նոյեմբերի 10-ին VBET ընկերությունը հյուրընկալեց Մոնակո ֆուտբոլային ակումբի իր գործընկերներին:
VBET – «Մոնակո» սերտ համագործակցությունը շարունակվում է գրեթե 2 տարի: Ֆուտբոլային ակումբի այցի նպատակն էր հանդիպել գործընկեր Վբեթի աշխատակիցներին հենց ընկերության գլխամասում, ամրապնդել կապերը, ամփոփել միասին անցած ճանապարհի արդյունքները, խոսել ապագա պլանների մասին, քննարկել համատեղ ծրագրեր իրականացնելու և համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները:
Ինչպես նշեցին ընկերության ներկայացուցիչները՝ Վբեթը և Մոնակոն առաջիկայում կհայտարարեն նոր ծրագրերի մասին, իսկ երկկողմանի այցելությունները շարունակական բնույթ կկրեն:
Հիշեցնենք, որ օնլայն խաղադրույքների ոլորտում առաջատար VBET ընկերությունը մեկ տարի առաջ՝ 2020 թվականի օգոստոսին դարձավ Ligue 1-ի պատմական ակումբներից մեկի՝ «Մոնակոյի» պաշտոնական գործընկերը: