Երեկ Հայաստանում էր աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ՊՍԺ-ի կանանց թիմի և Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի նախկին հարձակվող Լող Բուլոն, որն այժմ ՊՍԺ-ի դեսպանն ու Canal+ ֆրանսիական հայտնի հեռուստաալիքի խորհրդատուն է: Ֆրանսուհի ֆուտբոլային աստղին հյուրընկալել էր հայկական Վբեթ ընկերությունը: Լող Բուլոն Պարի Սեն-Ժերմեն կանանց թիմում խաղացել է 2006-2018 թվականներին և այդ ընթացքում դարձել է շուրջ 181 գոլային փոխանցման և 15 գոլի հեղինակ:
Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո ֆուտբոլիստը շարունակում է սպորտասեր հասարակության ուշադրության կենտրոնում մնալ՝ համագործակցելով ֆուտբոլային ակումբի և այլ հայտնի միջազգային ընկերությունների հետ: Թե ինչն էր այցի հիմնական պատճառն՝ այցելությունը Հայաստանի տեսարժան վայրեր թե նոր համագործակցություն, կհայտարարվի շուտով, իսկ Վբեթ ընկերությունից հայտնում են, որ այս փուլում մանրամասներ չեն կարող հայտնել, բայց կարող են նշել, որ միանշանակ հետաքրքիր նորություններ են սպասվում:
- 29