Logo

Վալենտինոն բաճկոն է թողարկել՝ ի պաշտպանություն պատվաստումների

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 23.09.2021LIFETECH
82f42b34f8a21d1971570fdc8f0f82e1 - Վալենտինոն բաճկոն է թողարկել՝ ի պաշտպանություն պատվաստումների

Valentino նորաձևության տունը թողարկել է բաճկոններ՝ ի պաշտպանություն կորոնավիրուսի պատվաստման: Վերնաշապիկների համար Valentino-ի կրեատիվ տնօրեն Պիերպաոլո Պիչոլիին օգտագործել է ապրանքանիշի մոնոգրամը`V տառը, որը մակագրված է օվալաձև, իսկ մակագրությունը գրված է նույն տառատեսակով, ինչ լոգոն է:

«Պատվաստումը դարձել է այս գլոբալ համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը, ինչպես նաև ուրիշների նկատմամբ հարգանքի և սոցիալական պատասխանատվության խորհրդանիշը: Պատվաստումից հրաժարվելով՝ հնարավոր չէ թաքնվել ազատության հայեցակարգի ետևում: Ազատությունը միշտ պետք է պաշտպանված լինի, և մենք բոլորս պետք է պայքարենք ազատության համար, բայց հարգելով ուրիշներին. լինելով այնպիսին, ինչպիսին կանք, մտքի ազատություն, սիրո ազատություն, արտահայտել և պայքարել սեփական գաղափարների համար», – ասել է Պիչոլին:

Բաճկոնները կարժենան 690 դոլար և վաճառքի կհանվեն սեպտեմբերի 23-ին խանութներում և Valentino կայքում: Վաճառքից ստացված հասույթը կաջակցի ԱՀԿ COVAX ծրագրին, որն օգնում է արագացնել միջոցների հասանելիությունն ամբողջ աշխարհում Covid-19- ի դեմ պայքարելու համար:

vaccinated hoodie - Վալենտինոն բաճկոն է թողարկել՝ ի պաշտպանություն պատվաստումների


fastnews-ads-banner