Logo

Վահրամ Պողոսյանը Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրել է չշտապել և չհանել գույքը իրենց տներից

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 11.11.2020LIFETECH
1034620 - Վահրամ Պողոսյանը Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրել է չշտապել և չհանել գույքը իրենց տներից

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը Արցախի Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրել է ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը իրենց տներից: Պողոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, Արցախի Հանրապետության կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- գրել է Պողոսյանը:


fastnews-ads-banner