Բացի այդ, օգտատերերը վերջապես կստանան վարդագույն սիրտ:
Emojipedia-ն ներկայացրել է Emoji 15.0-ի նախագիծը. դրանք նոր սիմվոլներ են, որոնք կարող են հայտնվել 2022-2023 թվականներին՝ սմարթֆոններում և այլ սարքերում: Որոշ նմուշներ կարող են մերժվել կամ վերամշակվել, բայց սովորաբար նախնական ցուցակները շատ չեն տարբերվում վերջնականներից, իսկ Emoji 14.0-ում ոչ մի թեկնածու չի հեռացվել:

Նույնիսկ, եթե այդ դիզայնը հաստատվի, թողարկումից հետո էմոջիները տարբեր տեսք կունենան՝ կախված սարքից. Apple-ը և Google-ը ավանդաբար ձևավորում են նման սիմվոլներ iOS-ի և Android-ի համար:
Emoji 15.0 ցուցակի վերջնական հաստատումը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերին։


