Օրերս Twitter-ը հայտարարել է, որ ներկայացնում է իր ուղիղ հաղորդագրությունների մի քանի նոր թարմացումներ, որոնք որոշ օգտվողների համար հասանելի կլինեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Փոփոխությունները ներառում են առանձին խոսակցություններում մի քանի անձանց ուղիղ հաղորդագրություն ուղարկելու հնարավորությամբ:
Առանձնահատկությունն առաջին հերթին Twitter-ի iOS և վեբ տարբերակների համար է, իսկ Android-ի համար՝ «շուտով»: IOS օգտվողների համար Twitter-ը փոփոխում է DM-ի ժամանակային նշաններն, այժմ հաղորդագրությունները խմբավորվելու են օրական կտրվածքով: Սա կնվազեցնի «ժամանակային խառնաշփոթը», – ասվում է Twitter-ում: Իսկ iOS-ի օգտատերերը շուտով ձեռք կբերեն «ավելացնել արձագանք» կոճակի մուտքի իրավունք ոչ միայն կրկնակի հպումով, այլև հաղորդագրության վրա երկար սեղմելով:

