Twitter-ի օգտատերերն այժմ կկարողանան սոցցանցի ադմինիստրացիային տեղեկացնել այն լուսանկարների և տեսանյութերի հրապարակման մասին, որոնք արվել են առանց իրենց համաձայնության:
«Երբ պատկերված անձանցից կամ պաշտոնական ներկայացուցչից ծանուցում ստանանք, որ նրանք իրենց համաձայնությունը չեն տվել իրենց անձնական նկարի կամ տեսանյութի հրապարակմանը, մենք կհեռացնենք այն»,– ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Twitter-ը նշում է, որ նորությունը չի տարածվում այն նյութերի վրա, որոնցում հասարակական գործիչներ են, եթե հաղորդագրությունը ուղեկցող տեքստով է լինում՝ ի շահ հանրության կամ բարձրացնում է հանրային քննարկման արժեքը։