Twitter-ի ամենօրյա դրամայնացված օգտատերերի աճը հասել է պատմական առավելագույնին, միլիարդատեր Իլոն Մասկի` սոցիալական ցանցը կառավարելու առաջին շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտնում է The Verge ինտերնետային պորտալը՝ վկայակոչելով Twitter-ի ներքին փաստաթուղթը։
«Twitter-ի դրամայնացված օգտատերերի ամենօրյա աճն արագացել է մինչև 20 տոկոս, մինչդեռ Twitter ամենամեծ շուկան՝ ԱՄՆ-ն, էլ ավելի արագ է աճում»,- գրում է պորտալը։
Ինչպես նշում է The Verge-ը, օգտատերերի թվի աճի մասին սոցցանցի ներքին փաստաթուղթը նախատեսված է գովազդատուների համար։
Ըստ պորտալի՝ եթե այդ թվերը համապատասխանում են իրականությանը, ապա նշանակում է, որ Twitter-ը դեռ չի բախվել օգտատերերի զանգվածային արտահոսքի՝ Իլոն Մասկի կողմից այն ձեռք բերելուց հետո։
Twitter-ը գնելուց անմիջապես հետո Իլոն Մասկը հայտարարել է օգտատերերի ստուգման նոր համակարգի մասին. այժմ նրանք պետք է ամսական վճարեն 8 դոլար կապույտ նշան ունենալու հնարավորության համար։ Դա կվերաբերի նաև այն օգտատերերին, որոնք կապույտ նշան ունեին մինչև Մասկի միանալն ընկերությանը։ Այդ որոշումն առաջացրեց վերջինիս զայրույթը. փորձելով ապացուցել, որ վերիֆիկացման համակարգը չի ստուգում, թե կոնկրետ ում է պատկանում հաշիվը, կատակերգուներ Քեթի Գրիֆինը և Սառա Սիլվերմանը փոխեցին իրենց անունները պրոֆիլներում՝ դառնալով «Իլոն Մասկ»: Հետագայում նրանց Twitter-ի հաշիվներն արգելափակվեցին։
Ավելի վաղ VNews-ը հայտնել էր, որ Իլոն Մասկը Twitter-ում նոր կանոն է մտցրել, ըստ որի՝ «առանց նախազգուշացման» կարգելափակվեն բոլոր աքաունթները, որոնցում օգտատերերը նմանակում են այլ մարդկանց։