Միջին դարի Toyota ամենագնացի վերականգնումը տևել է գրեթե մեկ տարի։
Land Cruiser Channel YouTube-ի ալիքում տեսանյութ է հայտնվել հին ու շատ հազվագյուտ Toyota ամենագնացի վերականգնման մասին, որը 35 տարի գտնվել է նույն սեփականատիրոջ մոտ։ Առաջին սերնդի Land Cruiser-ը վերականգնելու համար պահանջվել է 12 ամիս։ Այն կրել է BJ/FJ ինդեքսը և արտադրվել է 1951-1955 թվականներին: Նախագծին մասնակցել են Toyota-ն, Shinmei Kogyo Co-ն և մի խումբ էնտուզիաստներ։ Նրանք մեքենային վերադարձրել են իր նախկին տեսքը, և այժմ տպավորություն է, թե այն դուրս է եկել հավաքման գծից բոլորովին վերջերս, այլ ոչ թե յոթ տասնամյակ առաջ:
Առաջին սերնդի Land Cruiser-ը՝ BJ/FJ ծածկագրով, ստեղծվել է որպես ամերիկյան Jeep Willys-ի ճապոնական անալոգ։ 3,8 մետր երկարությամբ ամենագնացն աշխատում էր 3,4 լիտրանոց բենզինային շարժիչով, որը զարգացնում էր 84 ձիաուժ և ուներ չորս արագությամբ մեխանիկական փոխանցման տուփ:
Սա առաջին նման նախագիծը չէ։ 2022 թվականի գարնանը դասական մեքենաների վերականգնման մասնագետ Leyton Cars Classics-ը ներկայացրել է 1983 թվականի Toyota Land Cruiser FJ40 ռեստոմոդը: Ամենագնացը ոչ միայն վերականգնվել է, այլև համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, օրինակ՝ LED օպտիկայով։ Այդ FJ40-ը կարելի էր գնել 135 հազար դոլարով։
Հարկ է նշել, որ Land Cruiser-ն ավելի երկար է մնում հավաքման գծում, քան Toyota-ի մյուս մոդելները: Մոդելը Land Cruiser անվանումը ստացել է 1953 թվականին, այն հորինել է ընկերության տեխնիկական տնօրեն Հենջի Ումեհարան։ Նրա խոսքով՝ իր առջեւ խնդիր է դրվել առաջարկել բրիտանական Land Rover-ից ոչ պակաս հնչեղ անուն. այդպես ստեղծվել է Land Cruiser-ը