Logo

TikTok-ում հայտնի ժեստը փրկել է դեռահասի կյանքը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 15.11.2021LIFETECH
a6704dcf1298b3c8c65011de91d96a9a 1 - TikTok-ում հայտնի ժեստը փրկել է դեռահասի կյանքը

Վերջերս ԱՄՆ-ում առևանգումից փրկել են 16-ամյա մի աղջկա, ով TikTok-ում հայտնի ժեստ է օգտագործել՝ ցույց տալով, որ իրեն վտանգ է սպառնում։ Դեյվիդ Այզեքսը, որը փրկել է աղջկան, NBC News-ին ասել է, որ ինքը չի ճանաչել ժեստը, բայց կարողացել է կարդալ աղջկա շուրթերից, որ նա օգնություն է խնդրում:

Այզեքսը մեքենան վարելիս է եղել, երբ մեքենաներից մեկում նկատել է աղջկա։ Նրա խոսքով, վերջինս 2 անգամ կրկնել է «Օգնիր ինձ» և, խնդրել է զանգահարել 911։

Այս պատմությունը վիրուսային է դարձել:

Աղջկա ցուցադրած ժեստը լայն տարածում է գտել TikTok-ի շնորհիվ։ Այդ մասին խոսել է նաև ամերիկյան ոստիկանությունը և խրախուսել զոհերին օգտագործել այն, երբ նրանց համար դժվար է բացահայտորեն հայտնել, որ վտանգի տակ են ընտանեկան բռնության կամ այլ իրավիճակի պատճառով։

Աղջիկը անհետացել էր նոյեմբերի սկզբին, հայտնաբերվել 2 օր անց, երբ Իսահակը շտապօգնություն է կանչել: Նույն օրը ոստիկանությունը ձերբակալել է աղջկան առևանգող 61-ամյա Ջեյմս Բրիքին։

Առևանգողի հեռախոսում հայտնաբերել են նաև «սեքսուալ բնույթի» լուսանկարներ, որոնցում պատկերված է անչափահաս։ Նրան մեղադրանք է առաջադրվել գողության և երեխայի սեռական գործունեությունը ցուցադրող նյութեր պահելու համար։

 


fastnews-ads-banner