Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը պատասխանել է Կորոնա անունով տղայի նամակին ու որպես նվեր ուղարկել է Corona գրությամբ տպագրական մեքենա: Այս մասին հայտնում է BBC News-ը։
8-ամյա ավստրալացի երեխան դերասանին հղած ուղերձում աջակցության խնդրանքով է դիմել, քանի որ դպրոցում նրան ծաղրել են “կորոնավիրուս” անվանելով՝ իր անվան պատճառով: Տղան նաև հետաքրքրվել է դերասանի ու նրա կնոջ առողջական վիճակով, որոնք վերջերս վարակվել են վիրուսով։


