Logo

Թոմ Ֆորդի հավաքածուն Mytheresa-ի համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 02.12.2021LIFETECH
1638362283741306 - Թոմ Ֆորդի հավաքածուն Mytheresa-ի համար

Mytheresa առցանց մանրածախ վաճառողը ներկայացրել է Tom Ford-ի բացառիկ կապսուլային հավաքածուն: Շարքը ներառում է վառ մանուշակագույն և վարդագույն իրեր, որոշ մոդելներ զարդարված են ընձառյուծի պրինտով։

«Թոմ Ֆորդի դիզայնը լի է անմնացորդ զգայականությամբ: Երբ կրում ես դիզայների զգեստներից մեկը, հասկանում ես, թե ինչու են այս իրերը հաճախ հայտնվում կարմիր գորգի վրա: Մոնոխրոմ ուրվագիծն ընդգծվում է աքսեսուարների շոշափելի գրավչությամբ»,- ասվում է մանրածախ վաճառողի կայքում:

Հավաքածուն ներառում է միդի զգեստներ և սվիտերներ՝ պատրաստված 100% վիսկոզայից, մետաքսե տաբատներ, վերնաշապիկներ և շորտեր՝ Tom Ford-ի տարբերանշանով սպորտային էլաստիկ ժապավենով:  Հավաքածուն կարող եք լրացնել վառ սանդալներով, սև կոշիկներով ու պայուսակներով, ինչպես նաև ոսկեգույն զարդերով։

Հավաքածուն կարող եք ձեռք բերել առցանց:

Նախկինում Mytheresa-ի հավաքածուն ներկայացրել էր Վիկտորյա Բեքհեմը: Այն ստեղծելիս դիզայները ոգեշնչվել էր ժամանակակից կանանց նախասիրություններից ու պարզ ու ֆունկցիոնալ իրերից:

1638362283369469 960x1086 - Թոմ Ֆորդի հավաքածուն Mytheresa-ի համար1638362283680182 - Թոմ Ֆորդի հավաքածուն Mytheresa-ի համար


fastnews-ads-banner