Logo

Թվային ռուբլին կփորձարկվի իրական հաճախորդների վրա 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:14 / 30.03.2023ԲԻԶՆԵՍ
null

Թվային ռուբլով իրական վճարումների փորձարկումը նախատեսվում էր սկսել 2023թ. ապրիլի 1-ից, սակայն թվային ռուբլու վերաբերյալ օրինագծերի փաթեթը Պետդումայում անցավ միայն առաջին ընթերցմամբ։ Կենտրոնական բանկից հայտնել են, որ թեստավորումը կսկսվի միայն կարգավորող դաշտի ընդունումից հետո։ Ավելի ուշ Պետդումայի Ֆինանսական շուկայի կոմիտեի ղեկավար Անատոլի Ակսակովն ասաց, որ թվային ռուբլու փորձարկման մեկնարկը պետք է հետաձգվի, քանի որ դրա իրականացման օրենսդրական դաշտը դեռ պատրաստ չէ։ Թվային ռուբլու մասին օրենքը, ամենայն հավանականությամբ, կընդունվի ապրիլին և ուժի մեջ կմտնի մայիսին։

Ի սկզբանե ԿԲ-ն նախատեսում էր թեստավորում սկսել 15 բանկերի հետ։ Այնուհետև կարգավորիչը հայտարարեց, որ 13 բանկ տեխնիկապես հաստատել են իրենց պատրաստակամությունը և կմասնակցեն սահմանափակ թվով հաճախորդների հետ իրական գործառնությունների փորձնական փուլին։

«Альфа» բանկից TASS-ին հայտնել են, որ թվային ռուբլու փորձարկումն ընթանում է ըստ պլանի, և բանկը պատրաստ է մոտ ապագայում իրականացնել առաջին գործարքները։ «Союз» բանկը նաև նշել է, որ նախատեսում են պատրաստ լինել ժամանակին իրական հաճախորդների վրա փորձարկումներ սկսել։ Վարկային հաստատությունը նշել է, որ ծրագրի առաջին մասնակիցները լինելու են բանկի աշխատակիցները, որպես անհատներ և որպես առևտրի և սպասարկման ընկերություն՝ «Ингосстрах»-ը («Союз» բանկը Ингосстрах խմբի մաս է կազմում):

«Синара» և «Дело» բանկերի Android հարթակի բջջային հավելվածներն ակտիվացրել են փորձնական շրջանի համար անհրաժեշտ ծառայություններն, ինչպիսիք են թվային ռուբլու դրամապանակի բացումը, դրամապանակի համալրումը, դեբետավորումը, դրամապանակի մնացորդի մասին տեղեկատվություն ստանալը, և դրամապանակով գործարքների պատմությունը:

«Թվային ռուբլու հիմնական խնդիրն է ստեղծել նոր հնարավորություններ պետության և բիզնեսի համար: Բանկերը՝ որպես ֆինանսական միջնորդներ, կստանան թվային ռուբլու օգտագործմամբ փոխանցումների նոր ենթակառուցվածք, այդ թվում՝ միջսահմանային: Կստեղծվեն նոր ծառայություններ՝ խթանելով մրցակցության աճը: Ֆինանսական հատվածի հաճախորդների համար սմարթ պայմանագրերի օգտագործումը պետք է հանգեցնի բանկերի գործառնական բեռի նվազեցմանը և թափանցիկ դարձնի հաճախորդների գործարքները, ինչը ոչ միայն կնվազեցնի պետության և բիզնեսի կողմից հատկացվող միջոցների չարաշահման հնարավորությունը, այլ նաև կպարզեցնի հսկողությունը կնքված պայմանագրերի նկատմամբ»,- ասել է «Синара» բանկի ինովացիոն տնօրեն Վիտալի Կոպիսովը։

fastnews-ads-banner