Logo

Թե ինչ ճակատագիր է սպասվում բազմամիլիոնանոց հիպերքարերին էլեկտրական մեքենաներից հետո

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:32 / 09.11.2022LIFETECH
null

Այս բազմամիլիոնանոց հիպերքարերը լքված չեն և չեն փտում Դուբայում, այլ ներկայացնում են ապագայի գեղարվեստական երևակայությունը, որում լինելու են միայն էլեկտրական մեքենաները:

Պատրա՞ստ եք վախենալու․ ահա՛ մի քանի հետհելոուինյան ուրվականներ, որոնք կարող են ստիպել ձեզ գոռալ, հատկապես, եթե սիրում եք ներքին այրման շարժիչով էկզոտիկ մեքենաներ: Սարսափելի պատկերները, որոնք դուք տեսնում եք այստեղ, ժամանակակից դարաշրջանի ամենահազվագյուտ և ամենաթանկ հիպերքարերից են, որոնք մնացել են լքված վիճակում: Կոտրված վահանակներ, իջեցված անվադողեր, փոշու և սարդոստայնի մեջ կորած թափքեր. պարզապես ցավալի է լուսանկարին նայելը: Բայց ահա՛ լավ նորությունը. դրանք իրական չեն: Սարսափելի էր, չէ՞: Սրանք իտալացի 3D նկարիչ Dizzy Viper-ի չափազանց իրատեսական թվային նկարազարդումներ են իր նոր շարքից, որտեղ պատկերված են ժամանակակից էկզոտիկ մեքենաներ՝ որպես գտածոներ անգարից:

Չէ՞ որ մենք բոլորս սիրում ենք դիտել, թե ինչպես են անգարի որսորդները գտնում հազվագյուտ հին մեքենաներ լքված վիճակում և վերակենդանացնում դրանք. այս թեման շատ տարածված է: Այդուամենայնիվ, ժամանակակից դարաշրջանի հիպերքարերը նման վիճակում տեսնելը սխալ և անհարմար է թվում, չնայած հանգամանքին, որ այն կարող է իրականություն դառնալ մի քանի տասնամյակ անց: Միակ իրավիճակը, որ մոտ է Dizzy Viper-ի այս կադրերին, գեղեցիկ, գրեթե նոր շքեղ մեքենաներն են, որոնք լքված են Դուբայի աղբանոցներում, և դա ոչ պակաս սարսափելի է: Ferrari-ները, Lamborghini-ները, AMG-ները, Rolls-Royces-ները և Bentley-ները․ բոլորն էլ հանդիպում են Դուբայի մեքենաների գերեզմանոցներում:

Նկարներից մեկը, որը վերնագրված է «Հորացիոյի մղձավանջը», ցույց է տալիս Pagani Huayra BC-ի եռյակը, որոնք կայանված են միմյանց կողքի և ծածկված են փոշու շերտով: Մեկ այլ կադրում հազվագյուտ Bugatti Chiron Pur Sport-ն է՝ կոտրված առջևի բամպերով, որը  բարձրացվել է ծղոտե ներքնակի վրա՝ դեն նետված լամպի և աղբի տոպրակի կողքին: Այս տեսարանը պարզապես կկոտրի ձեր սիրտը:

3D նկարիչը նաև նմանատիպ թվային աշխատանքներ է ստեղծել Lamborghini-ի մի քանի հավաքածուների մոդելների համար, այդ թվում՝ Sian FKP 37-ի և Centenario-ի: Եվ դա դեռ ամենը չէ․ հայտնվում են նաև հիբրիդային հիպերքարերի սուրբ երրորդության պատկառելի McLaren P1-ը և LaFerrari-ն:

Ինչպես և սպասվում էր, Dizzy-ի այս թվային վերարտադրումները վիրուսային են դարձել համացանցում և լայնորեն տարածվում են սոցիալական ցանցերում՝ որպես իրական լուսանկարներ, ինչը կարելի է վերագրել այս պատկերների՝ իրականությանը շատ նման տեսքին: Մենք չենք կարող չհիանալ իտալացի 3D նկարչի լուսանկարների խմբագրման հմտություններով։ Նա նույնիսկ մի քանի վայրկյան մեզ հիմարացրեց իր հիպերռեալիզմով․ պատկերներն առաջին հայացքից հիշեցրին մեզ սեպտեմբերին Հարավային Կորեայում ավերիչ ջրհեղեղների հետևանքով ոչնչացված էկզոտիկ մեքենաների շատ անհանգստացնող լուսանկարները:

Արդյոք այս CGI պատկերները կանխատեսո՞ւմ են սոսկ էլեկտրամոբիլների դարաշրջան:

Մենք բոլորս լավ գիտենք, որ աշխարհը շարժվում է դեպի էլեկտրաքարեր։ Միևնույն ժամանակ այրման շարժիչով մեքենաները կարող են անհետանալ դեռ երկար ժամանակ անց: Արտանետումների անընդհատ խստացնող կանոնակարգերն արդեն իսկ V12 և V8 շարժիչները հասցրել են ոչնչացման եզրին: Այնպես որ այո՛, ներքին այրման շարժիչով մեքենաների մեծ մասը կմնա փտելու աղբավայրերում, երբ աշխարհը վերջապես ամբողջովին էլեկտրականի անցնի: Այդուամենայնիվ, այս էկզոտիկ մեքենաների մեծ մասը կանխատեսելիորեն կհայտնվի մասնավոր հավաքածուներում, որոնք պահվում և փայփայվում են որպես արվեստի գործեր: Չի բացառվում, որ դրանցից մի քանիսը կլուսանկարվեն և, ի վերջո, կնմանվեն Dizzy-ի համակարգչային ռենդերներին: 

fastnews-ads-banner