Game Awards 2021-ի կազմակերպիչ Ջեֆ Քելին խոստանում է, որ այս տարվա մրցանակաբաշխությունն իսկապես տպավորիչ է լինելու։ Հաջորդ տարի և դրանից հետո նոր խաղերի 40-50 հայտարարություններ, նվագախմբի վերադարձ, ոչ խաղային անակնկալներ և այլ նորույթներ:
Epic Games-ին տված հարցազրույցում Քելին խոսել է հանդիսատեսի վերադարձի մասին, և որ այս տարվա շոուն կենտրոնանալու է հենց անոնսների և խաղերի վրա, այլ ոչ թե միջոցառմանը ներկա հայտնիների և ելույթների:
«Այո, հիանալի է, երբ հայտնի մարդիկ կան, հիանալի է, երբ երաժշտություն է հնչում, բայց ես կարծում եմ, որ խաղերի վրա շեշտադրումն իսկապես կարևոր է: Հատկապես այս տարի շատ քոնթենթ կուեննանք 2022 և 2023 թվականների համար: Սա կլինի մեր ամենամեծ անոնսների և համաշխարհային պրեմիերաների հավաքծուն: Անցած տարվա ընթացքում մենք հասկացանք, որ իրականում կարևորը խաղերն ու թրեյլերներնն են, որոնք կազմում են շոուի հիմքը»,- ասում է Քելին: