Աֆղանստանում իշխանության եկած թալիբները տեղական հեռուստաալիքներին հեռարձակման 8 նոր կանոն են ներկայացրել, որոնցից մեկը կանանց մասնակցությամբ հեռուստասերիալների ցուցադրման արգելքն է։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ֆիլմերն ու ժամանցային շոուները, որոնք չեն համապատասխանում շարիաթի (Ալլահի կողմից տրված օրենքն է. այն չկատարելը մեղք է) սկզբունքներին և աֆղանական արժեքներին, այլևս չեն թույլատրվում աֆղանական հեռուստատեսությամբ: Արգելվում է նաև օտարերկրյա մշակութային արժեքներ քարոզող և Մուհամեդ մարգարեին և նրա համախոհներին պատկերող օտարերկրյա ֆիլմերի և հեռուստասերիալների ցուցադրումը։
Բացի կանանց մասնակցությամբ հեռուստասերիալներից, արգելվում է նաև կիսամերկ տեսքով տղամարդկանց և կանանց մասնակցությամբ ֆիլմերն ու հոլովակները: Լրագրողներն ու հաղորդավարուհիները պարտավոր են կադրում հայտնվել գլխաշորով։