Logo

Տեխնոլոգիական շաբաթվա նորույթները․ iPad-ի մոդելներ, Windows 11-ի թարմացում և ոչ միայն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:09 / 24.10.2022LIFETECH
տեխնոլոգիական նորույթ

Ամենակարևոր իրադարձությունները գաջեթների, գիտության և տեխնոլոգիաների աշխարհից, որոնք տեղի են ունեցել շաբաթվա ընթացքում:

Apple-ը ներկայացրել է iPad Pro-ն՝ M2 չիպերով, և iPad-ը՝ USB-C-ով

 iPad Pro M2

Apple-ը թողարկեց պլանշետների նոր մոդելներ՝ հզոր iPad Pro երկու չիպով, և «ամբողջովին վերափոխված» բազային iPad՝ iPad Air-ին համապատասխան դիզայնով:

Microsoft-ը թողարկում է Windows 11-ի թարմացում՝ նախկինում խոստացած հնարավորություններով

обновление Windows 11

Սեպտեմբերի վերջին Microsoft-ը հայտարարեց Windows 11-ի առաջին հիմնական թարմացման մասին: Որոշ գործառույթներ չհայտնվեցին այն ժամանակ հայտարարված թարմացման հետ, բայց թողարկվում են հիմա:

«Ջեյմս Ուեբն» անհավանական լուսանկար է արել «Արարման սյուներից»

Ջեյմս Ուեբ

ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակը լուսանկարել է «Արարման սյուների»՝ միջաստղային գազի և փոշու հավաքածուի մանրամասն պատկերն Արծվի միգամածությունում, Երկրից մոտ 6500 լուսային տարի հեռավորության վրա:

WhatsApp-ը վերջապես հնարավորություն է տալիս թաքցնել առցանց կարգավիճակը 

WhatsApp- статус

Սեպտեմբերի սկզբին WhatsApp-ի բետա տարբերակում նկատվեց նոր գործառույթ, որը թույլ է տալիս ամբողջությամբ թաքցնել առցանց կարգավիճակը: Այժմ՝ մեկ ամիս անց, այս ֆունկցիան հասանելի է դարձել մեսենջերի սովորական տարբերակում։

Apple-ն անջատում է խելացի տան կառավարումը SberDevices-ից

SberDevices

SberDevices-ը հայտնել է, որ Apple-ը հեռացրել է «Salyut» և «Salyut! Խելացի տուն» հավելվածները AppStore-ից։ Հետևաբար, iOS սարքերում անհետացել է էկոհամակարգի խելացի տունը կառավարելու հնարավորությունը։
 

fastnews-ads-banner