Tesla-ի նախկին աշխատակից Մելվին Բերին ավտոարտադրողից ստացել է 1 միլիոն դոլար այն բանից հետո, երբ դատարանը պարզել է, որ ընկերությունը չի կարող խանգարել իր ղեկավարներին ռասիստական վիրավորանքներ հասցնել իր դեմ, գրում է Bloomberg Law-ը: Ղեկավարը ստիպել է վերջինիս աշխատել ավելի երկար ժամեր և կատարել ավելի ծանր ֆիզիկական աշխատանք:
Դատարանում Բերին հայտարարել է, որ տառապում է անքուն գիշերներից, խուճապային հարձակումներից, դեպրեսիայից և անհանգստությունից: Աշխատակիցը դատի ժամանակ լաց է եղել՝ հիշելով, թե ինչպես է «լռել և շատ լացել» և «կասկածի տակ դրել իր ողջամտությանը»:
1.02 միլիոն դոլարի 3/4-ը կուղղվի փաստաբանի և Բերիի դատական ծախսերին: Դատավոր Էլեյն Ռաշինգը Tesla-ին պարտավորեցրել է նաև 266.278.50 դոլար փոխհատուցում վճարել նախկին աշխատակցին, այդ թվում ՝ 100.000 դոլար՝ որպես էմոցիոնալ փոխհատուցում:
Ընկերությունը հերքել է մեղադրանքներն՝ ասելով, որ դրանք «բացարձակապես դեմ են ցանկացած տեսակի խտրականության, ոտնձգությունների կամ անարդար վերաբերմունքի»:
Տեսլան պնդել է, որ չկա գրավոր ապացույց, որ աշխատակիցը բողոքել է գործընկերներին կամ HR-ին: Բերրին կամավոր է լքել աշխատանքը և իր տնտեսական կորուստների համար արժանի է ընդամենը 148 դոլարի:
«Իրավագիտությունը հստակ ցույց է տալիս, որ, երբ առաջնորդն իր աֆրոամերիկացի աշխատակցին ասում է «ն»տառով մի բառ, արդեն իսկ բավական է լուրջ խտրականություն համարելու համար», – պարզաբանել է Ռաշինգը:

