Logo

Tesla Model S-ն անցել է 1.5 միլիոն կմ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 07.01.2022LIFETECH
Tesla Model S

Գերմանացի ավտոմեքենայի սեփականատեր Հանսյորգ ֆոն Գեմմինգենը Twitter-ի իր էջում ցույց է տվել, որ իր Tesla Model S-ն անցել է 1.5 միլիոն կիլոմետր։ Լուսանկարն արվել է շարժման մեջ՝ 93 կմ/ժ արագությամբ։

Հանսյորգ ֆոն Գեմմինգենն ասում է, որ 2014 թվականին գնել է օգտագործված Tesla Model S-ը: Model S P85-ի հեռահարությունը մոտավորապես 500 կմ է: Գնման պահին մեքենայի վազքը եղել է ընդամենը 30.000 կմ։ Սակայն վերջին 7 տարիների ընթացքում նոր սեփականատերը կարողացել է բացարձակ ռեկորդ սահմանել։

2019 թվականի նոյեմբերին Գեմմինգենը հայտնել է, որ ավտոմեքքենան ացել է 1 միլիոն կիլոմետր։ Նրանից 2 տարուց մի փոքր ավելի է պահանջվել հաջորդ 500.000 կիլոմետրն անցնելու համար։ Սեփականատերը հաստատել է, որ 3 անգամ փոխել է մարտկոցը, էլեկտրաշարժիչը` 4 անգամ, մեկ անգամ փոխվել է նաև հետևի ամորտիզատորը, առջևի առանցքը և սենսորային էկրանը։

Առաջին մարտկոցի աշխատանքը տևել է 290.000 կիլոմետր, երկրորդինը՝ 250.000 կիլոմետր, երրորդ մարտկոցինը՝ 460.000 կիլոմետր, իսկ մարտկոցի ներկայիս մնացորդային հզորությունը դեռ 86% է։

Մեքենան դեռ երաշխիք ունի, իսկ սպասարկման փաստացի արժեքը 13.000 եվրո է։


fastnews-ads-banner