Tesla-ն դեռևս կարող է համարվել էլեկտրոմոբիլների գիգանտն ԱՄՆ-ում, սակայն մրցակցությունն արագորեն աճում է: Automotive News-ը ուսումնասիրել է նոր ավտոմեքենաների գրանցման տվյալները և պարզել, որ Tesla-ի մասնաբաժինը ԱՄՆ էլեկտրոմոբիլների շուկայում կտրուկ նվազել է 2022թ. ի վեր՝ չնայած այն հանգամանքին, որ Tesla-ն իջեցնում է իր մեքենաների վաճառքի գները:
AutoNews-ը հայտնում է, որ Tesla-ն 2023թ. առաջին 2 ամիսների ընթացքում ունեցել է 95,829 նոր ավտոմեքենայի գրանցում ԱՄՆ-ում: Այս փաստը կարող է 35%-ով աճ համարվել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բայց 2022թ. նոյեմբերի և դեկտեմբերի համեմատ աճը կազմում է ընդամենը 3,7%:
Tesla-ի մասնաբաժինը էլեկտրոմոբիլների շուկայում նվազում է
Tesla-ի էլեկտրոմոբիլների շուկայական մասնաբաժինը 2022թ. հունվար-փետրվարին 72%-ից նվազել է մինչև 58% այս տարվա նույն ժամանակահատվածում: Նման անկման պատճառն այն է, որ մյուս ավտոարտադրողները ավելի մրցակցային առաջարկներ են ներկայացնում նույն շուկայում, որտեղ նախկինում գերիշխում էր Tesla-ն:
2022թ. այլ ընկերությունների նոր էլեկտրոմոբիլների գրանցումները աճել են 151%-ով: Աճը գլխավորում են Chevrolet-ն, Ford-ը և Volkswagen-ը 2 հիմնական պատճառով՝ արտադրության ավելացում և մեքենաների մատչելի տարբերակներ, որոնք զգալիորեն զիջում են Tesla-ի ավելի բարձր արժեքներով առաջարկներին:
Այդուհանդերձ, Tesla-ն հսկայական ազդեցություն ունի մրցակցության վրա: Նրա 58% շուկայական մասնաբաժնի և ԱՄՆ-ի շուկայում երկրորդ տեղում գտնվող Chevrolet-ի (8,5%) և երրորդ տեղում գտնվող Ford-ի (6,4%) միջև հսկայական անդունդ կա:
Մրցակիցներին հեռու պահելու և այս տարի համաշխարհային վաճառքի 50% աճի իր նշաձողին հասնելու համար Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը զգալիորեն նվազեցրել է մոդելների մեծ մասի արժեքները, սակայն դեռևս դա էականորեն չի ազդել վաճառքների վրա: Նա նաև ընդունում է, որ Tesla-ի մեքենաներն ավելի մատչելի պետք է դառնան՝ նոր գնորդներ ներգրավելու համար:
Ըստ iSeeCars.com-ի գործադիր վերլուծաբան Կարլ Բաուերի՝ այդ հանգամանքը կարող է լինել միայն ժամանակավոր լուծում: