Logo

Tesla-ի գներն ԱՄՆ-ում նվազում են

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:19 / 10.04.2023LIFETECH
null

Tesla-ն նվազեցրել է իր ամբողջ տեսականու գներն ԱՄՆ-ում՝ փորձելով աջակցել պահանջարկի անկմանը: Bloomberg-ի հաղորդմամաբ՝ Model S-ի և Model X-ի գները տարեսկզբից ի վեր երրորդ անգամ են էժանացել։

Գործակալության տվյալներով՝ Model S սեդանի արժեքը նվազել է 5000 դոլարով։ Այժմ կարելի է մեքենան գնել 84990 դոլարով։ Model X-ի արժեքը նույնպես նվազել է 5000 դոլարով։Գինը ստանդարտ մեքենայի համար սկսվում է 94990 դոլարից:

Bloomberg-ը նշում է, որ ծախսերի կրճատումն ազդել է նաև բյուջետային մեքենաների մոդելների վրա՝ Model 3 և Model Y, համապատասխանաբար 1000 և 2000 դոլարով: Այսպիսով, Model 3-ը կարժենա 41990 դոլար, Model Y-ը՝ 49900 դոլար։

Աշխատավարձի հաշվիչ - հաշվարկեք աշխատավարձի չափը, եկամտային հարկը, սոցիալական և դրոշմանիշային վճարները
 

fastnews-ads-banner