Logo

Տեսախաղ. Հայաստանում ոլորտի զարգացման խոչընդոտներն ու հեռանկարները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 21.05.2021Լրահոս
Բացառիկ
SocialVideoGamesGetty - Տեսախաղ. Հայաստանում ոլորտի զարգացման խոչընդոտներն ու հեռանկարները

Խաղային ինդուստրիան աշխարհում ժամանցի դոմինանտն է՝ գերազանցելով նույնիսկ երաժշտական և կինո ինդուստրիաները միասին վերցրած: Այն կազմում է 170-180 մլրդ դոլար:  

Տեսախաղը էլեկտրոնային խաղ է և կախված պլատֆորմից դրանք կարող են ենթադասակարգվել համակարգչային խաղերի և կոնսոլների: Սակայն վերջին տարիներին սոցիալական ցանցերի, սմարթֆոնների և պլանշետների ի հայտ գալուն պես նոր կատեգորիաներ են առաջացել, ինչպիսիք են բջջային և սոցիալական խաղերը:

Տեսախաղերը երկար ճանապարհ են անցել. առաջին խաղերը ի հայտ են եկել դեռ 1970-ականներին: Այսօրվա տեսախաղերն առաջարկում են ֆոտոռեալիստական գրաֆիկա և ընդօրինակում են իրականությունն անհավանական աստիճանի:

Vnews-ը զրուցել է Indie game developer Դավիթ Մկրտչյանի և Noor Games-ի հիմնադիր տնօրեն՝ Նարեկ Աղեկյանի հետ:

Դավիթ, ի՞նչ պոտենցիալ և հեռանկարներ ունի տեսախաղը Հայաստանում:

Տեսախաղը զվարճանքի մեծ շուկա է, որը գտնվում է առաջատար հորիզոնականում: Ինդուստրիայի մոտավոր կեսը մոբայլ խաղերն են, մյուս կեսը՝ համակարգչային խաղերն (PC) ու կոնսոլներն են:

Համակարգչային խաղերն ավելի հեշտ են ստեղծվում, քան (PC) ու կոնսոլներն են: Հայաստանը մեծ պոտենցիալ ունի մոբայլ խաղերի ստեղծման համար: Դա պայմանավորված է փոքր թիմերով ոչ շատ մեծ ռեսուրսներով խաղեր ստեղծելու հնարավորությամբ: Մոբայլ խաղերի շուկան օրեցօր զարգանում է շատ արագ տեմպերով՝ 15-20 % աճ ապահովելով:

Ինչպիսի՞ ազդեցություն կունենա տեսախաղերի զարգացումը Հայաստանի տնտեսության զարգացման վրա:

Տեսախաղերի ինդուստրիան ահռելի դրական ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա: Այլ հարց է, եթե խաղերը վաճառվեին միայն մեր երկրի նման փոքր շուկայում, բայց դրանք վաճառվում են  միջազգային շուկայում՝ ունենալով մեծ վաճառք ապահովող պոտենցիալ:

Եթե մոբայլ խաղերը համեմատենք մեքենաների հետ, ապա վերջիները բավականին բարդ գործընթաց, մեծ գումարներ և մեր ռեսուրսներ են պահանջում արտադրության ու նաև միջազգային շուկա արտահանելու համար:  Իսկ տեսախաղերը շատ քիչ ռեսուրս են պահանջում, փոխարենը մեծ եկամուտ ապահովում, այդ եկամուտից վճարած հարկերը զարգացնում են երկրի տնտեսությունը:

gameconsoles 2048px 1011084 3x2 1 960x502 - Տեսախաղ. Հայաստանում ոլորտի զարգացման խոչընդոտներն ու հեռանկարները

Ինչպե՞ս է տեղի ունենում գործընթացը:

Պրոցեսը բարդ չէ, ստեղծում ենք խաղը, այնուհետև թեստավորում ենք մարդկանց փոքր խմբի համար, արդյունքներից ու ցուցանիշներից հետո որոշակի շտկումներ  ենք անում, դնում playstore –ում կամ appstore-ում: Գործընթացը կոչվում է softlunch:

Լոգիստիկայի համար մեծ ծախսեր չի պահանջվում: Փոքր շուկայում փորձարկումներ անելուց հետո, երբ softlunch-ը դրական արդյունք է ունենում, վերջնական արդյունքները որոշվում են հետևյալ պարամետրերով՝

  1. Life time value – 1 խաղացողից ստացած գումար
  2. CPR – 1 խաղի վրա ծախսվող գումար

Հայաստանում կարծես թե չկան տեսախաղեր ստեղծողների համար անհրաժեշտ  կրթություն. հաստատություններ, դասընթացներ և խմբակներ: Ոլորտը աշխարհի առաջատարն է, ի՞նչն է խանգարում դրա զարգացմանը նաև մեր երկրում և ինչպե՞ս դառնալ լավ մասնագետ:

Մարդկանց թվում է, ոլորտն անհասանելի ու անլուրջ է: Բայց այն բաց է, ունի բոլոր հեռանկարները զարգանալու, միայնակ ու քիչ ծախսերով պրոդուկտ ստեղծելու ու մեծ գումարներ աշխատելու համար:

Այլ զարգացած երկրների բուհերում խաղային ինդուստրիայի ուսուցման հատուկ բաժիններ են ստեղծված, մեր երկրում չկան համապատասխան խմբակներ կամ հաստատություններ: Ես ինքնուս եմ ու վստահեցնում եմ համակարգչի ու աշխատասիրության շնորհիվ կան բոլոր նախադրյալները լավ մասնագետ դառնալու համար:

Խնդիրները մեծամասամբ տեղեկատվական և կրթական բնույթի են: Կրթական մակարդակում խաղային ինդուստրիան ներառված չէ, որն էլ, իր հերթին, ուղիղ համեմատական է տեղեկատվական բլոկադային:

Ի՞նչ մասնագետ է պետք լինել խաղ ստեղծելու համար:

Ոլորտը բավականին մեծ է, տարատեսակ մասնագետների պահանջարկ կա, որը չի ներառում միայն ծրագրավորողներին, այլ 3d մոդելավորողներին, նկարիչներին, game-designer` խաղերի նախագծողներին, խաղային story-ի վրա աշխատող և այլ նեղ մասնագետներին:

Ի՞նչ է պետք լավ խաղ ստեղծելու համար:

Լավ  խաղ ասելով պետք է հասկանանք շուկայում երկար ժամանակ լավ դիրք զբաղեցրած ու լավ եկամուտ ունեցող խաղ: Խաղ ստեղծելը ուղղակի ֆիզիկական աշխատանք չէ, պետք է ուսումնասիրել տասնյակ հաջողված այլ խաղեր, հասկանալ, թե ինչու են մարդիկ ընտրում հենց այդ խաղը, և նույն հոգեբանական հնարքներն ու սկզբունքներն օգտագործել պրոդուկտի ստեղծման նպատակով:

video game genres1597871118726439 960x432 - Տեսախաղ. Հայաստանում ոլորտի զարգացման խոչընդոտներն ու հեռանկարները

Noor games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյան

Նարեկ, դուք և ձեր ընկերությունը կարողացել եք ստեղծել միջազգային ճանաչում ձեռքբերած խաղ, ինչո՞վ է պայմանավորված խաղի հաջողակ լինելը և ինչպե՞ս ստեղծել եկամտաբեր խաղ:

Մեր ընկերությունը ստեղծում է hyper casual ժանրի խաղեր: Noor games –ի նախագծած ու ստեղծած Lumbercraft անունով խաղը, որը հրատարակել է Ֆրանսիական Voodoo ընկերությունը, համաշխարհային մեծ հաջողություն է գրանցել ու ներբեռնումների քանակով առաջին հորիզոնական է գրավել մի շարք երկրերի android-ում և ios –ում: Ամերիկայի google-play-ում խաղը 19 օր շարունակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը իր 24 միլլիոն ներբեռնումների քանակով: Կարողացել ենք գերազանցել ոչ միայն խաղերին, այլ նաև application-ներին (facebook, Instagram, zoom):

Հաջողության մասին խոսում են վերոնշյալ թվարկածս ցուցանիշներն ու արդյունքները: Առաջին հերթին, խաղը հաջողում է, երբ գեներացնում է եկամուտ: Որպեսզի նախատիպը հաջողի պետք է եզրակացություններ անել նախորդ սխալներից և շտկումներից:

maxresdefault 6 960x540 - Տեսախաղ. Հայաստանում ոլորտի զարգացման խոչընդոտներն ու հեռանկարները

Ի՞նչ փուլում է գտնվում տեսախաղերի զարգացումը Հայաստանում և ինդուստրիայի զարգացման ի՞նչ խոչընդոտներ ու խնդիր կան:

Հայաստանում ոլորտը հայտնի չէ, համայնքը փոքր է, խաղերով զբաղվող մասնագետների թիվը հազիվ թե գերազանցի 200-ը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այլ երկրներում տեսախաղեր ուսուցանում են մի շարք համալսարաններում՝ ստանալով բակալավրի կամ մագիստրոսի կոչում:

Մենք ունենք ճանաչելիության խնդիր, ոլորտը մարդկանց համար անհասկանալի, փակ ու խորթ է: Խաղ բառն ինքնին ոչ լուրջ վերաբերմունք է ասոցացնում մարդկանց մեծ մասի մոտ:

Ի՞նչ պոտենցիալ ունի տեսախաղերի ինդուստրիան Հայաստանում:

Հայաստանում տեսախաղերի զարգացման ահռելի մեծ պոտենցիալ կա: Մեր երկրում տվյալ ինդուստրիան բավականին հետ է, բայց զարգացման տեմպերը մեծանում են: Վերջերս Coca-cola ընկերությունն ու Պետական համալսարանը բացել են game lab, որը թույլ է տալիս ցանկացողներին սովորել և աշխատել համապատասխանաբար 3 ամիս: Եթե նման համագործակցությունները շարունակական լինեն և հաջողեն, ապա միգուցե համալսարաններն ու այլ կրթական հաստատությունները կտեսնեն դրական արդյունքները, կուսումնասիրեն աշխատաշուկայի պոտենցիալն ու կսկսեն զբաղվել խաղերի ոլորտի մասնագետների  պատրաստմամբ:

Մեր ընկերությունը Հայաստանում 5 տարի շարունակ կազմակերպել է խաղերի ստեղծման աշխարհի ամենամեծ ու ամենակրեատիվ Global game jam հաքաթոնը, որը միավորում է խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին և խաղեր ստեղծելու հնարավորություն է ընձեռում սկսնակներին:

Նման քայլերն ու միջոցառումներն օգնում են պոպուլարիզացնել մեկը մյուսին, մասնագետներ պատրաստել, որը միանշանակ արդյունք է տալու:

Խաղերի շուկան աշխարհում դարձել է դոմինանտ, այն գերազանցել է կինո և երաժշտական ինդուստրիաները միասին վերցրած՝ 170-180 մլրդ դոլար: Ես վստահ եմ ոլորտի՝ Հայաստանում հաջողելու հնարավորություններին և տնտեսության վրա դրական ազդեցության միտումներին. իրենց գեներացված եկամուտի չափով այն կհամեմատեմ հանք ունենալու հետ, որը ոչ միայն էկոլոգիական վնաս չի հասցնում, այլ նաև բացում է աշխատատեղեր ոլորտի մասնագետների համար, ստեղծում գիտելիք և Հայաստանը դարձնում ստեղծագործ երկիր:


fastnews-ads-banner