Logo

Telegram-ը որոշակի արգելքներ է գործարկել

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 08.12.2021LIFETECH
gettyimages 688189012 id70949 1300x867 4 1300x820 - Telegram-ը որոշակի արգելքներ է գործարկել

Telegram-ի ալիքների և խմբերի սեփականատերերը մեսենջերի թարմացումից հետո կկարողանան արգելել սքրինշոթերը և փոստերի վերաուղարկումը։ Այս մասին հայտնում է մեսենջերի կայքը։

«Այժմ ալիքների և խմբերի ստեղծողները կարող են արգելել իրենց բաժանորդներին պահպանել լուսանկարներ և տեսանյութեր, հաղորդագրություններ ուղարկել և սքրինշոթեր անել», – ասվում է Telegram-ում:

Նոր գործառույթը 8.3 տարբերակի թարմացումից հետո հասանելի է չաթի պրոֆիլում՝ «Խումբ/ալիքի տեսակ» բաժնում։ Այնտեղ պետք է ընտրել «արգելել պատճենումը» տարբերակը։

Ալիքի սեփականատերերը նույնպես կկարողանան մեկնաբանություններ թողնել ալիքի անունից, այլ ոչ թե իրենց անձնական հաշվի:

Մեկ այլ թարմացում կապված է օգտատերերի կողմից հաղորդագրությունների ջնջման հետ։ Այժմ հնարավորություն կա մեսենջերում ջնջել հաղորդագրությունների պատմությունը որոշակի ժամանակահատվածի համար, բայց միայն մասնավոր չաթերում:

 


fastnews-ads-banner