Logo

Telegram-ում հայտնվել են խմբային թեմատիկ զրույցներ և տեսահաղորդագրությունների վերծանում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:28 / 07.11.2022LIFETECH
null

Մեսսենջերը սկսում է ֆորումի նմանվել:

Telegram-ում հերթական թարմացմամբ, հայտնվել են «թեմաներ»՝ առանձին զրույցներ խմբերում, որոնք թույլ են տալիս օգտվողներին քննարկել կոնկրետ հարցեր: Այս նորամուծությունն օգտակար կլինի շատ մեծ շրջանակների, սակայն այն կարելի է միացնել միայն 200 կամ ավելի հոգուց բաղկացած խմբերում:

Յուրաքանչյուր թեմայի համար կարելի է առանձին կարգավորել նոր հաղորդագրությունների և բոլոր մեդիա ֆայլերի մասին ծանուցումները:

Նաև Telegram-ում այժմ հնարավոր է մի քանի հանրային անուններ կապել հաշիվների և չաթերի հետ: Անունները ձեռք են բերվում աճուրդով։

Իսկ Premium-ի օգտատերերի համար հատուկ նորամուծությունը տեսահաղորդագրությունների վերծանումն է։ Այս հատկությունը թույլ կտա ելույթը տեսանյութից վերածել տեքստի, որպեսզի հասկանալի լինի դրա բովանդակությունը նույնիսկ առանց ձայնի։

Դեռևս մեսենջերի նոր տարբերակում կար iOS-ի համար թարմացված գիշերային ռեժիմ, 12 նոր պաշտոնական էմոջի հավաքածու և Android-ում տեքստի չափը կարգավորելու հնարավորություն։

Թարմացումն արդեն հասանելի է բոլոր հարթակներում։
 

fastnews-ads-banner