Logo

Telegram-ում այժմ կարելի է հրապարակել վճարովի լուսանկարներ և տեսանյութեր

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:03 / 27.10.2022LIFETECH
null

Թվում է, թե հիմա ինչ-որ տեղ լարված է OnlyFans-ը։

@donate Telegram բոտը, որը նախատեսված է բովանդակության հեղինակներին աջակցելու համար, ունի լուսանկարների դրամայնացման նոր հնարավորություն: Նկարը կթաքնվի առկայծող անիմացիայի ներքո և կբացվի միայն նշված գումարը մուտքագրելուց հետո: Օգտատեր Գեորգի Լոբուշկինն առաջիններից է, որը պատմել է նորամուծության մասին։

Բացի լուսանկարները, այս կերպ կարելի է դրամայնացնել նաև տեսանյութերը։ Բովանդակության հասանելիության համար հնարավոր է վճարել միայն կրեդիտ քարտով: Տվյալները կարող են պահպանվել հետագա գնումների համար:

Պաշտոնապես Telegram-ը չի հայտարարել այս ֆունկցիայի մասին, բայց, հնարավոր է, այն տեղի ունենա մոտ ապագայում։

fastnews-ads-banner