Ամբողջ աշխարհում Telegram-ի օգտատերերը պնդում են, որ մեսենջերն ընդհատումներ է ունենում։ Այս մասին հայտնում է Downdetector պորտալը։
Օգտատերերի 45%-ը դժգոհել է հավելվածում առկա խնդիրներից։ Միաժամանակ 15%-ը դժվարանում է հաղորդագրություն ուղարկել, 40%-ը հայտնել է սերվերին միանալու հետ կապված խնդիրների մասին:
Նախկինում Google-ի և Spotify-ի օգտատերերը հայտնում էին խոշոր վթարների մասին: Օգտատերերի գրեթե կեսը (49%) հայտնել է խափանումների մասին՝ Spotify հավելված մուտք գործելիս, 74%-ը բողոքել է Google հավելվածի վատ աշխատանքի մասին:
Հիշեցնենք, որ ամենամեծ վթարը հոկտեմբերի 4-ին էր տեղի ունեցել. Facebook-ի ծառայությունների, այդ թվում՝ Instagram-ի, WhatsApp-ի և Facebook Messenger-ի աշխատանքում լայնածավալ խափանում էր՝ սոցիալական ցանցերն ու մեսենջերը մոտ 6 ժամ չեն աշխատել։