Տեղաբաշխվել են 2025 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր` 29 միլիարդ 773 միլիոն դրամ ծավալով: Այդ մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել:
Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 35 միլիարդ 123 միլիոն դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.90 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարելի է ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով: