Կորոնավիրուսային արտակարգ դրության և հայ- ադրբեջանական դիրքային էսկալացիայի զուգահեռ իրականությունում սահմանային Տավուշի փոքրիկ բնակիչներն են՝ հավաքված առաջնորդարանի բակում: Մեծերն ամեն ինչ անում են, որպեսզի չխաթարվի նրանց կյանքի բնականոն ընթացքը՝ երեխաների ուշադրությունը համավարակի սարսափից ու պատերազմական վիճակներից շեղելով դեպի ստեղծագործական աշխարհ:
Ասում են՝ Տավուշում շատ մեծ շուքով են նշում Վարդավառը, երեխաներն էլ տոնի՝ իրենց դրսևորումն են ներկայացնում: Սահմանում, երբ մոտիկից լսվում են հակառակորդի կրակոցները՝ մերթընդմերթ ուղեկցվելով մարտերով, մեր սահմանապահ ժողովրդի կազմակերպած նման միջոցառումները հաղթանակի և խաղաղության ձգտման ապացույց են:
Թե ինչ է տեղի ունենում կրակի ու վարակի արանքում՝ զուգահեռ իրականության աևամքում՝ դիտեք ներկայացվող տեսանյութում:

