Logo

Swarovski-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:09 / 10.03.2023ԲԻԶՆԵՍ
null

Ավստրիական Swarovski-ն որոշել է ամբողջությամբ դադարեցնել աշխատանքը Ռուսաստանում։ Այդ մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է գործադիր տնօրեն Ալեքսիս Նազարդը։

«Մենք եկել ենք այն եզրակացության, որ չենք կարող աջակցել մեր սառեցված գործունեությանը (Ռուսաստանում)»,- ասել է նա։

Գործադիր տնօրենի խոսքով՝ Swarovski-ի դուրս գալը ռուսական շուկայից «կկազմակերպվի և կիրականացվի բոլոր գործող օրենքներին համապատասխան՝ ներառյալ տնտեսական պատժամիջոցները և այլ առևտրային սահմանափակումները»։ Նազարդը չի նշել Ռուսաստանում բիզնեսի դադարեցման ստույգ ժամկետը:

Ինչպես նշում է Trend-ը, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Swarovski-ն Ռուսաստանում փակել է 12 խանութ և դադարեցրել առցանց վաճառքը երկրում, սակայն ամբողջությամբ չի հեռացել։

Swarovski-ն զբաղվում է ապակե բյուրեղների, դրանցից զարդերի արտադրությամբ՝ սինթետիկ և բնական թանկարժեք քարերի կտորներով։ Ընկերությունը նաև արտադրում է օպտիկական սարքավորումներ և պատրաստի լամպեր և ջահեր:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և դրան հաջորդած Արևմուտքի պատժամիջոցներից հետո շատ օտարերկրյա ընկերություններ դադարեցրին իրենց գործունեությունը Ռուսաստանում:
 

fastnews-ads-banner