Տիմատին միշտ առանձնահատուկ կիրք է ունեցել սպորտային մեքենաների նկատմամբ, սակայն այս անգամ ռեփերն ինքն իրեն իսկապես շքեղ նվեր է արել։ Այժմ նրա ավտոպարկը կհամալրվի Lamborghini Veneno Roadster-ով, որի արժեքը կազմում է 725 մլն ռուբլի։
Արգելված սոցիալական ցանցում ռեփերը նոր սուպերքարի ֆոնին կադրեր է տարածել։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ աշխարհում կա այս մեքենայի չորս օրինակ, որոնցից մեկը գտնվում է Lamborghini թանգարանում, իսկ մնացածը վաճառքի են հանվել և գրեթե անմիջապես սպառվել են։
«Veneno Roadster. 1/4»,- մակագրել է ռեփերը։
Տիմատին ունի նաև Lamborghini Aventador SVJ՝ գրեթե 25 միլիոն ռուբլով, 75 միլիոն ռուբլի արժողությամբ հին Mercedes-Benz 300SL և շատ այլ շքեղ մեքենաներ:
Այժմ Տիմատին հարաբերությունների մեջ է Վալենտինա Իվանովայի հետ։ Նրանց սիրավեպի մասին խոսակցություններ սկսեցին պտտվել անցյալ ձմռանը։ Իսկ 2022 թվականի ապրիլին երաժիշտն առաջին անգամ դուրսը երևաց իր ընկերուհու հետ։
Սիրահարները ներկայացել են Ֆիլիպ Կիրկորովի տարեդարձին նվիրված համերգին։ Այժմ աստղերը չեն թաքցնում սիրավեպը և երբեմն կիսվում են համատեղ լուսանկարներով։ Այս ձմռանը զույգը մեկնել է հանգստի։ Վալենտինան և Թիմուրը հանգստացել են Խաղաղ օվկիանոսի ափին: