Streetwear ապրանքանիշ Supreme-ն և Timberland-ը ներկայացրել են Field Boot կոշիկների համատեղ հավաքածու՝ նոր մեկնաբանությամբ և 3 տարբեր գունային տարբերակներով՝ սև, կարմիր և շագանակագույն:
Կոշիկները պատրաստված են խիտ պրեմիում նուբուկից և ջրակայուն են։ Յուրաքանչյուր զույգ ունի 2 կապիչ՝ մոնոխրոմ և երկերանգ:
Հավաքածուն կվաճառվի Supreme-ի կայքում դեկտեմբերի 30-ին: Supreme-ի և New York Yankees-ի համագործակցության շրջանակներում նախատեսվում է մեմբրանե (բարակ ճկուն թաղանթ) բաճկոնների թողարկում հունվար ամսին: