Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ փոխարինում է iPhone-ի լիցքավորման պորտերը USB-C-ով։
Apple-ի ղեկավարները հաստատել են USB-C միակցիչով iPhone թողարկելու ընկերության ծրագրերը ԵՄ նոր կանոնակարգերին համապատասխանելու համար: Այդ մասին հայտնում է The Verge-ը։
ԵՄ-ն նախօրեին հրահանգել է, որ Միության երկրների տարածքում վաճառվեն միայն այն էլեկտրոնային սարքերը, որոնք ունեն USB-C միակցիչ։ Դա ստիպել է Apple-ին, որի iPhone-ները լիցքավորվում են Lightning պորտի միջոցով, սկսել USB-C-ով սարքերի մշակումը։
«Ակնհայտ է, որ մենք ստիպված ենք ենթարկվել, այլ ելք չունենք»,- ասել է Apple-ի մարքեթինգի ղեկավար Գրեգ Ջոսվիակը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ընկերությունը կթողարկի՞ սմարթֆոններ առանց Lightning պորտի:
Եվրամիությունում մեկ միակցիչով գաջեթների վաճառքի նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականին։
Ավելի վաղ Apple-ը թողարկել է iOS 16.1 բջջային օպերացիոն համակարգի հերթական թարմացումը, որն արդեն ներբեռնելու համար հասանելի է բոլորին։ Թարմացված ՕՀ-ի ամենաուշագրավ նոր հնարավորություններից մեկը մարտկոցի պատկերակի փոխարինումն է: