Նրանց հետ կարելի է մոռանալ չոր աչքի համախտանիշի մասին։
Կենսաբժշկական նորարարությունների Terasaki ինստիտուտի հետազոտողները մշակել են կոնտակտային ոսպնյակի նախատիպ, որը կանխում է աչքերի չորության զգացումը ոսպնյակների նյութի մանր անցքերի շնորհիվ:
Միկրոանցքերի շնորհիվ, թարթելու ժամանակ արցունքները կարող են հայտնվել ոսպնյակի տակ՝ խոնավեցնելով աչքը։ Առայժմ համակարգն օգտագործվել է միայն արհեստական աչքով հատուկ սարքի վրա և թարթում իմիտացնող համակարգով: Փորձերը ցույց են տվել, որ այս սցենարով արցունքներն իսկապես անցնում են ալիքներով և հասնում աչքին: Դա օգնում է նվազագույնի հասցնել կոնտակտային ոսպնյակների պատճառով առաջացած չորությունը:
Հաջորդ փուլը չոր աչքի համախտանիշ ունեցող կենդանիների վրա թեստերն են, որից հետո տեխնոլոգիան կփորձարկվի մարդկանց վրա։
Միկրոանցքերով կոնտակտային ոսպնյակների զանգվածային արտադրության մասին դեռ խոսք չկա, սակայն հետազոտության հեղինակները հույս են հայտնում, որ տեխնոլոգիան կոմերցիոն կիրառություն կգտնի։ Նրանց կարծիքով՝ նման ոսպնյակները կլուծեն չոր աչքերի խնդիրը, որին բախվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։