Վերջերս SpaceX-ը մի քանի տասնյակ Starlink արբանյակներ արձակեց Երկրի ցածր ուղեծիր, որից հետո համանուն կրիպտոարժույթը սկսեց արագորեն թանկանալ։
SpaceX-ը նոյեմբերի 13-ին ուղեծիր է ուղարկել 53 արբանյակ։ Նոյեմբերի 15-ին Starlink թվային արժույթի արժեքն աճել է 124%-ով և սահմանել պատմական նոր առավելագույն՝ $0.000084:
2021 թվականի նոյեմբերի 17-ին, STARL նշանի փոխարժեքը թարմացրել է ռեկորդը՝ հասնելով 0.00009711 դոլարի: Նոյեմբերի 13-ից կրիպտոարժույթը թանկացել է մոտ 172%-ով, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 450%-ով։
Starlink-ը տվյալների պահպանման մետավերսիա է: Կրիպտոարժույթը ոչ մի կապ չունի Էլոն Մասկի, SpaceX-ի կամ Starlink նախագծի հետ:
Աղբյուրը՝ CoinMarketCap