Համաձայն CNBC-ի՝ SpaceX-ը որոշել է գնել Swarm Technologies-ը՝ կոմպակտ արբանյակների ցանցի տեղակայմամբ զբաղվող նորաստեղծ ստարտափ, որոնք օգտագործվում են իրերի ինտերնետի սնուցման համար: Ըստ օգոստոսի 6-ին Հաղորդակցության դաշնային հանձնաժողովին (FCC) ուղարկած հայտարարության՝ իր ուղեծրում 120փոքր SpaceBEE արբանյակ ունեցող Swarm-ը, ո հուլիսի 16-ին SpaceX-ի հետ միավորման համաձայնության է եկել:
Swarm-ի հայտարարության մեջ ասվում է, որ ստարտափը կդառնա «SpaceX-ի ուղղակի դուստր ձեռնարկությունը ենթադրյալ գործարքի ավարտից հետո»: Համաձայնագրի ֆինանսական կողմը չի բացահայտվում: Ըստ Pitchbook-ի ՝ 2019 թվականի հունվարին ֆինանսավորման վերջին փուլի ընթացքում Swarm-ը գնահատվել է 85 միլիոն դոլար: SpaceX-ին բնորոշ չէ նման գործարքը, քանի որ ընկերությունը սովոր է ինքնուրույն նախագծել և կառուցել համակարգեր, նշում է CNBC-ն: Այնուամենայնիվ, FCC-ի լիցենզիաների ձեռքբերումը կարող է ժամանակատար գործընթաց լինել, և Swarm-ը, գործարքի համաձայն, կհանձնի իր արբանյակային և ցամաքային կայանների լիցենզիաների վերահսկողությունը:
«Swarm ծառայությունները օգուտ կքաղեն ավելի մեծ կապիտալիզացիայից և SpaceX ռեսուրսների հասանելիությունից» – ասվում է փաստաթղթում:


