Logo

«Sony Music-ը» քննադատում է տեխնոլոգիական հսկաներին աստղերի երգերն օգտագործելու համար

13:00 / 20.05.2024Լուրեր
null

Աշխարհի խոշորագույն երաժշտական ​​ընկերությունը՝ «Sony Music-ը», նամակներ է ուղարկել ավելի քան 700 ընկերության, այդ թվում՝ «Google-ին», «Microsoft-ին» և «OpenAI-ին»: «Sony Music-ը» ցանկանում է պարզել՝ արդյոք նրանք օգտագործել են իր հովանու ներքո գտնվող արտիստների երգերը արհեստական ​​ինտելեկտի (AI) համակարգեր մշակելու համար։ «Sony Music-ը», որը ներկայացնում է այնպիսի արտիստների, ինչպիսիք են Բեյոնսեն և Ադելը, արգելում է գումար վաստակել արհեստական ​​ինտելեկտի միջոցով՝ օգտագործելով իր արտիստների երգերն առանց թույլտվության:

«AI-ի» իրավաբան Նանա Նվաչուկվուն հաստատում է՝ ԵՄ ներկայիս կանոնների համաձայն՝ «AI» մոդելների ուսուցումը հեղինակային իրավունքով պաշտպանված երաժշտությամբ «կարող է համարվել հեղինակային իրավունքի խախտում»: «Իհարկե, բացառություններ կան երաժշտությանը օրինական հասանելիություն ունեցող բիզնեսների համար, քանի դեռ այն կա՛մ հանրային տիրույթում է, կա՛մ արտոնագրված է «AI» ուսուցման համար: Օրենսդրությունը կպարտադրի, որ ընդհանուր նշանակության արհեստական ​​ինտելեկտի բոլոր մոդելները համապատասխանեն կոնկրետ փաստաթղթերի և թափանցիկության պահանջներին», - նշել է իրավաբանը:

Հարցը կքննարկվի և վերջնական որոշումը կկայացվի ամերիկյան դատարանում: «Sony Music-ի» մրցակից «Universal Music-ը» ևս դատական ​​հայց է ներկայացրել ԱՄՆ-ում «Antrophic-ի» դեմ՝ պնդելով, որ «AI» ընկերությունը խախտել է իր հեղինակային իրավունքները՝ օգտագործելով հարյուրավոր երգերի բառեր:

fastnews-ads-banner