Logo

«Շնորհակալություն բժիշկներ». երախտիքի համերգ՝ «Կովկաս» համալիրում

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 27.05.2020LIFETECH
Բացառիկ
mm - «Շնորհակալություն բժիշկներ». երախտիքի համերգ՝ «Կովկաս» համալիրում

Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը և համաճարակի դեմ պայքարող բժիշկների անձնվեր աշխատանքը ՝ Առաջին Հանրապետության օրը՝Մայիսի 28-ին ժամը 20։00-ին «Կովկաս»  ռեստորոնային համալիրում տեղի կունենա երախտիքի համերգ, նվիրված՝ բժիշկներին ու բուժաշխատողներին։

«Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը կազմակերպված է «Կովկաս»  ռեստորանային համալիրի կողմից ՝մարդասիրական հիմունքներով։

Մի շարք հայտնի արտիստներ սիրով հանդես կգան իրենց կատարումներով, համերգը կհեռարձակվի օնլայն հարթակում։

«Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը վարելու է Արայիկ Համբարձումյանը, իսկ մասնակիցների թվում են Ավո Ադամյանը, Գևորգ Խաչատրյանը,  Հակոբ և Արմեն դուետը, Ռուբեն Սասունցին, Իվետա Եդիգարյանը, Գայա Արզումանյանը, Հայկ Դուրգարյանը, Ջուսը, Ռաֆո Խաչատրյանը, Հովհաննես Մանուչարյանը, Լուսին Կարեյանը, Կովկաս բենդը և Կովկաս պարային համույթը։

«Կովկաս» ռեստորանում  կայանալիք համերգի նախաձեռնող անձնակազմի անդամները այս կերպ իրենց շնորհակալությունն են հայտնում բուժաշխատողներին՝ զուգահեռաբար նշելով նաև Առաջին Հանրապետության օրը։

Հավելենք , որ միջոցառումը կտևի մոտ երկու ժամ։


fastnews-ads-banner