Logo

Շաբաթվա գլխավոր ՏՏ նորությունները․ նոր Amazfit ժամացույցներ, մանրամասներ iPhone 14 Plus-ի մասին և ոչ միայն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:43 / 05.09.2022IT
ՏՏ նորություններ

Ամենակարևոր իրադարձությունները գաջեթների, գիտության և տեխնոլոգիաների աշխարհից, որոնք տեղի ունեցան շաբաթվա ընթացքում:

Արհեստական ինտելեկտը գիտնականներին թույլ է տվել ուշադիր դիտել Լուսնի ստվերային խառնարանները

Լուսնի ստվերային խառնարաններ

Հետազոտողների խումբը Ցյուրիխի բարձրագույն տեխնոլոգիական դպրոցի աջակցությամբ ստեղծել է արհեստական ինտելեկտի համակարգ, որն ուսումնասիրել է Լուսնի այն խառնարանները, որոնք գրեթե երբեք չեն ստանում արևի լույս:

Ռուսաստանցի օգտատերերին հասանելի կլինեն վճարման այլընտրանքային եղանակներ Google Play-ում

Google Play-2

Google-ը ռուսաստանցիներին հնարավորություն է ընձեռել օգտագործելու վճարման նոր եղանակներ Google Play հավելվածների խանութից գնումներ կատարելու համար։ Այժմ մշակողները կկարողանան այլընտրանքային լուծումներ կիրառել։

Ներկայացվել են Amazfit GTR 4 և GTS 4 սմարթ ժամացույցները՝ զանգի ընդունման գործառույթով

Amazfit GTR

Amazfit ապրանքանիշը (Huami) իր IFA միջոցառմանը ներկայացրել է GTR 4 և GTS 4 խելացի ժամացույցները, որոնք նախկինի պես տարբերվում են էկրաններով, բայց գործառույթներով գրեթե նույնն են։

Այդուամենայնիվ, iPhone 14 Plus. լուսանկարը հաստատել է 6,7 դյույմանոց սմարթֆոնի անվանումը

iPhone 14 Plus-2022

Ավելի վաղ համացանցում բազմիցս տեղեկություններ են հայտնվել, որ Apple-ը պատրաստվում է հրաժարվել iPhone-ի մինի մոդելներից։ 2022-ի շարքում 5,4 դյույմանոց սմարթֆոնի փոխարեն կլինի 6,7 դյույմանոց սմարթֆոն, բայց առանց երրորդ տեսախցիկի և Pro Max մոդելներին բնորոշ այլ հատկանիշների: Նրա անունն այժմ հայտնի է։

Xiaomi-ն ներկայացրել է առաջատար Notebook Pro 120G-ը՝ 120 Հց էկրանով և Nvidia գրաֆիկայով

Notebook Pro 120G

Xiaomi-ն պաշտոնապես հայտարարել է նոութբուքերի նոր շարքի մասին՝ ներառյալ Notebook Pro 120 և 120G մոդելները։ Նրանք ունեն նույնական բնութագրեր՝ բացառությամբ վիդեո քարտերի:
 

fastnews-ads-banner