Պատմական ակնարկ
«Սև ուրբաթ» տերմինն առաջին անգամ օգտագործվել է ոչ թե Գոհաբանության տոնին (Thanksgiving) հաջորդող օրվա զեղչերը խորհրդանշելու համար, այլ ֆինանսական ճգնաժամի պատճառով, մասնավորապես՝ ԱՄՆ ոսկու շուկայի փլուզումը 1869 թվականի սեպտեմբերի 24-ին։
Ուոլ Սթրիթի 2 անխիղճ ֆինանսիստներ՝ Ջեյ Գուլդը և Ջիմ Ֆիսկը, որոնք շահագործում էին Erie երկաթուղին, որոշեցին հավելյալ գումար վաստակել՝ շուկաներում թանկացում հրահրելով:
Ձեռնարկատերերը ոսկի էին գնում և սպասում հացահատիկի գների բարձրացմանը: Հացահատիկի գնի բարձրացման հետ մեկտեղ ավելի շատ գումար էր ծախսվում այն տեղափոխելու համար, քանի որ երկաթուղու սակագինը բարձրացել էր։
Գուլդը 7 միլիոն դոլար է ներդնում խաբեության մեջ, որից հետո դոլարի գինն աճում է 40%-ով։ Հաջորդ մի քանի օրվա ընթացքում ոսկու գները կտրուկ աճում են։ Պետությունը որոշեց միջամտել իրավիճակին և մի սեպտեմբերյան ուրբաթ օր դավադրությունը բացահայտվեց՝ ֆոնդային շուկան թողնելով ազատ անկման՝ սնանկացնելով բոլորին՝ Ուոլ Սթրիթի բարոններից մինչև ֆերմերներ:
Իրական սև ուրբաթը
Խարդախությունը զգալիորեն հարվածեց Նյու Յորքի ֆոնդային բորսային և երկաթուղային շատ ընկերությունների բաժնետոմսերին. դրանք փաստացի արժեզրկվեցին և վերածվեցին սպեկուլյացիայի գործիքի։ Ամերիկյան շուկայում ոսկու փոխարժեքի անկման օրը պատմության մեջ մտավ «Սև ուրբաթ» անվամբ:
«Սև ուրբաթ» տերմինի ծագման այլընտրանքային տարբերակներ շատ կան, դուք եք որոշում, թե որ մեկին հավատաք: Բայց, այնուամենայնիվ, այսօր այն ասոցացվում է մեծ, շատ մեծ զեղչերի, ինչպես նաև սարսափելի և զավեշտալի պատմությունների հետ:
- 2008 թվականի նոյեմբերին Սև ուրբաթ օրվա մեկնարկի ժամանակ հաճախորդների հուզված ամբոխը Լոնգ Այլենդի Walmart առևտրի կենտրոնում ոտնահարել է 34-ամյա աշխատակցին և սպանել: Այդ օրը մի քանի մարդ ևս վիրավորվել է, այդ թվում՝ 28-ամյա հղի կին։ Նա հոսպիտալացվել է՝ տարբեր ծանրության վնասվածքներով։
- 2009 թվականի դեկտեմբերին Գերմանիայի Աաքեն քաղաքում Սուրբ Ծննդյան նախօրեին տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Ականատեսների վկայությամբ, տարեց տղամարդը փորձել է եղբոր ու մոր հետ խանութ եկած կնոջ ձեռքից խլել անվճար մթերային սայլակը։ Սակայն վերջինին օգնության է հասել կրտսեր եղբայրը, որը վերցրել է սայլն ու թոշակառուին տապալել հատակին։ Միջադեպն այսքանով չի ավարտվել: Զայրացած տղամարդը պանրի և երշիկեղենի բաժնում կռիվ է հրահրել՝ օգտագործելով տարբեր զենքեր, օրինակ՝ սալյամի փայտիկ և պարմեզանի 2 կիլոգրամանոց կտորներ։ Շոկի մեջ գտնվող գնորդներին հանգստացնելու համար խանութի ղեկավարությունը ոստիկանություն և շտապօգնություն է կանչել:
- 2012 թվականին նոյեմբեր ամսին Կալիֆորնիայի Սանտա Կլարա շրջանի բնակիչ 48-ամյա Արվինդ Թանդելն իր կնոջն ու 4 դստեր հետ գիշերային զեղչերով խանութ է շտապել: Վերադարձի ճանապարհին մեքենան վթարի է ենթարկվել՝ բախվելով ոստիկանական մեքենային. 4 դուստրերից 2-ը տեղում մահացել են։ Ոստիկանության տվյալներով՝ մահվան պատճառն ամրագոտու բացակայությունն է եղել։ Ավելի ուշ պարզվել է, որ աղջիկները չեն կապել ամրագոտիները՝ մեքենայում մեծ քանակությամբ գնումներ ունենալու պատճառով։ Բացի այդ, զեղչերի պատճառով տղամարդը 20 ժամից ավելի չէր քնել։
- 2013 թվականին Լաս Վեգասի մի բնակիչ Target առևտրի կենտրոնում հեռուստացույց է գնում և որոշում ինքնուրույն տեղափոխել այն այլ փողոցում կայանված իր մեքենա: Ճանապարհին հանդիպում է ատրճանակով զինված հարձակվողի, որը պահանջում է հեռուստացույցով տուփը: Նրանց միջև ծեծկռտուք է սկսվում, որի ընթացքում գնորդը մի քանի հրազենային վիրավորում է ստանում ստամոքսի շրջանում, բայց ողջ է մնում: Հեռուստացույցի ճակատագիրն անհայտ է:
- 1996 թվականին ԱՄՆ-ի Ակրոն քաղաքի բնակիչ մի կին երազում էր հսկայական հեռուստացույց գնել: Սև ուրբաթ օրվան ընդառաջ՝ վաճառքից 2 շաբաթ առաջ վրան է տեղադրում էլեկտրոնիկայի խանութի մուտքի մոտ, իսկ ուրբաթ երեկոյան նրան հոսպիտալացրել են հիպոթերմիայի պատճառով։
- 2014 թվականին Walmart խանութների ցանցում հերթական տհաճ միջադեպն է տեղի ունեցել։ Հաճախորդներից մեկը միտումնավոր զինվել էր պղպեղի սփրեյով։ Ճանապարհ բացելու նպատակով սփրեյը ցողում էր այլ հաճախորդների վրա։ Հաճախորդին օգնում էին իր 2 փոքր երեխաները՝ ծեծելով և հրելով այլ մարդկանց: Այդ օրն ավելի քան 20 մարդ է հոսպիտալացվել: