Ճապոնական բրենդը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին ապրանքանիշի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Infiniti-ի մամուլի ծառայությունը հակիրճ նամակ է հղել, որում ջերմորեն հրաժեշտ է տվել ռուսական շուկային՝ ճապոնական իմաստնությամբ շեշտելով․
«Եթե խնդիրն ունի լուծում, դադարիր անհանգստանալ, իսկ եթե լուծում չկա, անհանգստանալն անիմաստ է»։
Փորձագետները նշել են, որ իրավիճակի ընդունումը Ծագող արևի երկրի ազգային մշակույթի հիմնասյուներից է։ Ընկերությունը Ռուսաստանում մեքենաներ է վաճառում ավելի քան 15 տարի:
Հրաժեշտի նամակում Infiniti-ի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել յուրաքանչյուր ռուսաստանցու իրենց ապրանքանիշի զարգացման գործում ունեցած ներդրման համար: Բացի այդ, ընկերությունը գնահատել է ռուս աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և անսպառ դրական վերաբերմունքը, որոնք աշխատել են ճապոնական ապրանքանիշի ներկայացուցչություններում և հաջողությամբ տարածել բրենդի մշակույթը երկրի մեդիա շուկայում։
Ընկերությունը հայտնել է, որ ավելի քան 15 տարի մասնագետները փորձում են գոհացնել հաճախորդներին իրենց տարբեր միջոցառումներով, ինչպես նաև համահունչ կերպով հաղթահարել բոլոր տեսակի ճգնաժամերը և, նույնիսկ, համաճարակը։ Infiniti-ն կարծում է, որ ռուսները կսպասեն ապրանքանիշի շուկա վերադառնալուն։ Այդուամենայնիվ, այսօրվա նամակում ընկերությունն ասում է Sayōnara, որը ճապոներեն նշանակում է «ցտեսություն»: