Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թաբուկ նահանգում ձյուն է տեղացել՝ ծածկելով Ջաբալ էլ-Լաուզ լեռան գագաթը։
Համաձայն The National News պորտալի՝ իշխանությունները փակել են նահանգ տանող ճանապարհը, քանի որ հազարավոր մարդիկ են գալիս՝ հիանալու տեսարանով։ Arab News-ի տվյալներով` ձյան տեղումներին ցանկանում են հետևել նաև Կատարի քաղաքացիները:
Սպասվում է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը կրկին կնվազի և ավելի շատ ձյուն կտեղա:
Մինչ այդ, երկրում առատ ձյան տեղումներ են եղել 2018թվականին: