Սաուդյան Արաբիայում կառուցվող Ջիդդա աշտարակը կշրջանցի Դուբայի Բուրջ Խալիֆային և կդառնա աշխարհի ամենաբարձր շենքը: Նոր կառուցվող երկնաքերը կարժենա 1.2 միլիարդ դոլար: Այն կունենա 1 կմ-ից ավելի բարձրություն: Այն կներառի կորպորատիվ գրասենյակներ, բնակելի շենքեր և հյուրանոցներ։ Ջիդդա աշտարակը կլինի աշխարհի ամենաբարձր աստղադիտարանի հանգրվանը: Շենքում կգործի վայրկյանում 10 մետր արագությամբ աշխատող վերելակ:
Ջիդդա աշտարակի շինարարությունը սկսվել է 2013 թվականին, սակայն 5 տարի անց դադարեցվել է: Շինարարությունը վերսկսվեց 2023 թվականի սեպտեմբերին: