Logo

Samsung-ը ծրագրում է վեց ծալվող սարք թողարկել 2024-ին 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:37 / 02.03.2023IT
null

2024 թվականին Samsung-ը մտադիր է թողարկել է՛լ ավելի շատ ֆլագմանային սմարթֆոններ, այդ թվում՝ ընդլայնելով ճկվող սարքերի տեսականին։ Այդ մասին հայտնում է ինսայդեր RGcloudS-ը։

Աղբյուրի համաձայն՝ հաջորդ տարի հարավկորեական հսկան կներկայացնի միանգամից վեց ծալվող սարք։ Դրանց թվում կլինեն նորացված Galaxy Z Flip-ը և Z Fold-ը, ինչպես նաև բոլորովին նոր Galaxy Z Flex-ը, Z Flip Ultra-ն, Z Fold Ultra-ն և նույնիսկ Z Tab պլանշետը:

Ինսայդերը պնդում է, որ Z Fold Ultra մոդելները կառաջարկեն Samsung-ի արտադրության 4K լուծաչափով էկրաններ, մինչդեռ ստանդարտ տարբերակները կունենան BOE-ի արտադրության QHD էկրաններ: Z Flip սմարթֆոնները կստանան Samsung 2K էկրաններ կամ Full HD վահանակներ BOE-ից։

Ամբողջովին նոր Galaxy Z Flex-ը կլինի ծալովի սմարթֆոն, որը, ըստ երևույթին, կկարողանա ճկվել երկու տեղից, ինչպես ակորդեոնը: Սարքը, որը կոչվում է Galaxy Z Tab, կլինի ծալովի պլանշետ: Մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Բացի այդ, աղբյուրը պնդում է, որ Samsung-ը հաջորդ տարի կթողարկի նաև միջին դասի սմարթֆոններ, որոնք կոչվում են Galaxy K և կհրաժարվի Galaxy S24+ ֆլագմանային մոդելից։
 

fastnews-ads-banner