Logo

Samsung-ն այս տարի 6.5 միլիոն ծալվող սմարթֆոն է արտադրելու

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 16.08.2021Լրահոս
Screenshot 15 - Samsung-ն այս տարի 6.5 միլիոն ծալվող սմարթֆոն է արտադրելու

Վերջերս Galaxy Unpacked միջոցառման ժամանակ Samsung-ը շուկայում պաշտոնապես ներկայացրել է 2 նոր ծալվող սմարթֆոն`Galaxy Z Fold3 և Galaxy Z Flip3: Ընկերությունն այժմ հայտարարել է ծալվող սմարթֆոնների՝ ասյ տարվա ընթացքում վաճառքի ծրագրերի մասին:

Հարավկորեական տեխնոլոգիական հսկան նպատակ ունի մինչև այս տարվա վերջ վաճառել շուրջ 6.5 միլիոն ծալվող սմարթֆոն: Սպասվում է, որ դրա մեծ մասը վերջերս թողարկված Galaxy Z Fold3 և Galaxy Z Flip3 մոդելներից են լինելու: Բացի այդ, ընկերությունն այս տարի չի գործարկում Galaxy Note-ի առաջատար գիծը, հետևաբար ուշադրության կենտրոնում կլինեն այս նոր գործարկվող սարքերը:

Samsung-ը ներկայումս գերիշխում է ծալվող սմարթֆոնների շուկայում և, ինչպես սպասվում է, դա կանի հաջորդ տարիներին՝ այս ժամանակահատվածում արժանապատիվ մրցակցության բացակայության պատճառով: Այն բանից հետո, երբ հարավկորեական ընկերությունը առաջին տեղն է զբաղեցրելայս նոր ձևաչափով, այն կրկնապատկում է ծալվող սմարթֆոնների թիվը և ակտիվորեն փորձում է դրանք դարձնել հիմնական արտադրանք:

 


fastnews-ads-banner