Logo

Samsung Galaxy S22 սմարթֆոնները ստացել են աստղեր և բազմակի կադրեր նկարող գործառույթ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:26 / 28.10.2022LIFETECH
null

Հայտնվել է նաև «Camera Assistant»-ը՝ ավելի հարմար և հստակ նկարահանումների համար։

Samsung-ը թողարկել է Samsung Expert RAW տեսախցիկի հիմնական նոր թարմացումը Galaxy S22 շարքի համար, որը մեծապես կընդլայնի նկարահանման հնարավորությունները: Ներկայացնում ենք հիմնական բարելավումները։

Աստղեր լուսանկարող ֆունկցիա

Սա նոր ռեժիմ է, որը թույլ է տալիս նկարել գիշերային երկնքի և համաստեղությունների հստակ պատկերներ, երբ յուրաքանչյուր լուսարձակ երևում է կադրում: Նկարահանումների հարմարության համար տրամադրվում է աստղային երկնքի հատուկ ուղեցույց, որը կօգնի տեսախցիկն ուղղել ցանկալի օբյեկտին։

Մուլտիէքսպոզիցիա

Այս հատկությունը թույլ է տալիս միաժամանակ նկարել բազմաթիվ պատկերներ և օգտագործել համադրման ռեժիմները՝ դրանք միավորելու մեկ գլուխգործոցում: Overlay-ը ստեղծում է օրիգինալ աբստրակտ կադրեր:

«Տեսախցիկի օգնական»

Սա ամբողջովին նոր հավելված է, որը կօգնի ընտրել, թե տեսախցիկի ավտոմատ գործառույթներից որն է պետք անընդհատ օգտագործել: Կստացվի յուրահատուկ ցանց, որը ներառում է մի շարք կարգավորումներ՝ մեկ սեղմումով:

Օրինակ՝ «Օգնականի» միջոցով կարելի է անջատել ավտո-HDR-ը, ակտիվացնել կտրուկ տեկստուրաները փափկեցնող ֆիլտրը, ընտրել ժամանակացույցից հետո արվող նկարների քանակը, ավելացնել միացման արագությունը և այլն:

Ներկայում One UI 5-ով Galaxy S22 սերիայի օգտատերերն արդեն կարող են ներբեռնել նորացված Expert RAW և Camera Assistant հավելվածները։ Դրանց տարածման տեմպերը փոքր-ինչ կտարբերվեն՝ ըստ աշխարհի տարածաշրջանների:

fastnews-ads-banner