Logo

Samsung Galaxy A54-ը կստանա ֆլագմանային դիզայն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:13 / 16.11.2022IT
null

Հրապարակվել են բյուջետային Samsung Galaxy A54-ի ռենդերները։

Հեղինակավոր ինսայդեր OnLeaks-ը հրապարակել է միջին բյուջետային Samsung Galaxy A54-ի ռենդերները, որոնք կստանան կորեական ընկերության ֆլագմանների նման դիզայն։ Այդ մասին հայտնում է XDA Developers պորտալը։

Ըստ հրապարակած պատկերների՝ Ուղղանկյուն տեսախցիկի բլոկի փոխարեն Galaxy A54-ը կստանա նորացված սենսորային դասավորության դիզայն՝ Galaxy S22 Ultra-ի և առաջիկա Galaxy S23 շարքի ոճով: Այդ պատճառով սարքի հետևի հատվածը նույն տեսքը կունենա, ինչ 2023 թվականի ֆլագմանների շարքը։

Galaxy A54-ի կոճակների և պորտերի դասավորությունը չի տարբերվի իր նախորդից։

Ըստ լուրերի՝ Samsung Galaxy A54-ը կունենա 6,4 դյույմանոց Full HD+ էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ: Գաջեթի շնորհանդեսը սպասվում է հաջորդ տարվա սկզբին՝ Galaxy S23 շարքի անոնսից հետո։

Ավելի վաղ VNews-ը հայտնել էր, որ Samsung-ը հայտարարել է սմարթֆոնների արտադրության կտրուկ կրճատման մասին։
 

fastnews-ads-banner