12 տարվա ընդմիջումից հետո Ռոսկոսմոսը վերսկսել է տուրիստական թռիչքները դեպի Միջազգային տիեզերակայան՝ այնտեղ ուղարկելով ճապոնացի 2 ձեռնարկատիրոջ։ Այս մասին հայտնում են պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից և ՏԱՍՍ-ից։
Soyuz MS-20 տիեզերանավով հրթիռն արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից։ Ինքնաթիռում եղել են ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան և նրա օգնական Յոձո Հիրանոն, նաև տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը, որը ՏԱՍՍ-ի թղթակիցն է ՄՏԿ-ում:
Տիեզերական զբոսաշրջիկները կմնան ՄՏԿ-ում 12 օր, իսկ Երկիր կվերադառնան դեկտեմբերի 20-ին։
Ըստ ճապոնական լրատվամիջոցների, որոնք հղում են անում Bloomberg-ին, տիեզերական թռիչքը ճապոնացիներին արժեցել է 88 միլիոն դոլար, իսկ ՄՏԿ մեկնելուց առաջ Մաեձավան բացել է կայք, որտեղ բոլորը կարող են կիսվել իր հետ գաղափարներով, թե ինչ կարող է անել գործարարը կայանում: